RIGID լուսային բալկաները Armenian Auto Show 3.0-ում

2026 թվականի սեպտեմբերի 25–27-ը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ Armenian Auto Show 3.0 ցուցահանդեսը։ RIGID լուսարձակները ներկայացված էին CARLIGHT-ի տաղավարում․ CARLIGHT-ը RIGID և AUXBEAM բրենդների պաշտոնական և բացառիկ դիստրիբյուտորն է Հայաստանում։

RIGID light bars on display at the CARLIGHT stand

RIGID-ը տաղավարում

Այցելուները կարող էին մոտիկից տեսնել RIGID լուսային բալկաները, համեմատել դրանք AUXBEAM լուսարձակների հետ և անմիջապես հարցնել թիմին, թե ինչով են տարբերվում սերիաները, ճառագայթի որ ձևն է համապատասխանում իրենց մեքենային և ինչպես ճիշտ միացնել լրացուցիչ լույսը։

Լույսը պետք է տեսնել կենդանի

Կատալոգի լուսանկարներից դժվար է հասկանալ, թե իրականում ինչպես է լուսավորում լուսարձակը։ Տաղավարում spot, flood և combo ճառագայթների, ինչպես նաև սպիտակ և սաթագույն լույսի տարբերությունը կարելի էր տեսնել սեփական աչքով։ Եթե չեք հասցրել այցելել ցուցահանդես, կարդացեք մեր ուղեցույցը՝ Ինչպես ընտրել արտաճանապարհային LED լուսարձակներ․ այնտեղ պատասխանել ենք նույն հարցերին, որոնք այցելուները տալիս էին տաղավարում։

Տեսառեպորտաժներ

AutoDrive-ի ռեպորտաժը Armenian Auto Show 3.0-ից՝

Ցուցահանդեսը NEWS.am-ի ռեպորտաժում՝

Կազմակերպիչների հարցազրույցը CARLIGHT-ի հետ՝ ներկայացված արտադրանքի, նորույթների և հատուկ առաջարկների մասին՝

RIGID լուսարձակները կատալոգում

Ընտրեք RIGID լուսարձակներ rigid.am կատալոգից՝

  • SR-Series PRO LED լուսային բալկաներ,
  • E-Series PRO լուսային բալկաներ՝ 4-ից 50 դյույմ,
  • Radiance+ բալկաներ և կոմպակտ լուսարձակներ՝ RGBW ետնալույսով,
  • 360-Series կլոր լուսարձակներ,
  • SAE Series — մառախուղային և այլ լույսեր, որոնք համապատասխանում են ճանապարհային օգտագործման SAE ստանդարտին։

Շնորհակալություն ենք հայտնում Armenian Auto Show 3.0-ի կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր այցելեցին տաղավար։ Լուսանկարներ և տեսանյութեր՝ Instagram-ում՝ @rigid_armenia և @carlight.am

Հարցեր ունե՞ք RIGID լուսարձակների մասին։ Կապվեք RIGID Armenia-ի հետ՝ Երևան, Ազատության 27, «Երազ» բիզնես կենտրոն, գրասենյակ 706, հեռախոս՝ +374 94 040119