Արտաճանապարհային մեքենայի համար լրացուցիչ լույսի ընտրությունը սկսվում է ոչ թե հզորությունից կամ գնից, այլ պարզ հարցից՝ որտե՞ղ և ինչպե՞ս եք վարում գիշերը։ Արագ խճապատ ճանապարհը, բարդ լեռնային ուղին և ճամբարը տարբեր լույս են պահանջում։ Ստորև՝ հիմնական պարամետրերը, որոնց պետք է ուշադրություն դարձնել, RIGID կատալոգի օրինակներով։

1. Լույսի ճառագայթի ձևը՝ ամենակարևոր ընտրությունը
Ճառագայթի ձևը որոշում է, թե ուր է ուղղվում լույսը։ RIGID լուսարձակները լինում են ճառագայթի մի քանի տեսակի՝
- Spot — նեղ, հեռահար ճառագայթ բարձր արագությունների և երկար ուղիղ հատվածների համար․ լուսավորում է հեռուն, բայց քիչ՝ կողքերը,
- Flood — լայն ճառագայթ մեքենայի մոտ․ դանդաղ բարդ ուղիների, մեքենայի շուրջ աշխատանքի և ճամբարի համար,
- Driving — միջին տարբերակ spot-ի և flood-ի միջև․ լավ հեռահարություն և որոշակի լայնություն, ունիվերսալ ընտրություն ճանապարհի և արագ ուղիների համար,
- Spot/Flood Combo — բալկայի կենտրոնում spot օպտիկա է, եզրերում՝ flood, այնպես որ մեկ բալկան լուսավորում է և՛ հեռուն, և՛ լայնությամբ,
- Diffused — մեղմ, հավասարաչափ լույս՝ առանց վառ կետերի, աշխատանքի, տարածքի և ուղու եզրերի լուսավորման համար,
- Hyperspot — առավել կենտրոնացված ճառագայթ՝ առավելագույն հեռահարության համար։
Պարզ կանոն՝ որքան արագ եք վարում, այնքան շատ spot է պետք, որքան դանդաղ և բարդ է տեղանքը՝ այնքան շատ flood։
2. Ձևը՝ կոմպակտ, կլոր լուսարձակներ, թե լուսային բալկա
- Կոմպակտ լուսարձակներ (pod) — օրինակ՝ 3 դյույմանոց D-Series PRO կամ SR-Q և SR-M Series PRO։ Տեղադրվում են բամպերում և առջևի սյուներին, սովորաբար՝ զույգերով։
- Կլոր լուսարձակներ — 360-Series շարքը՝ 4, 6 և 9 դյույմ չափսերով, դասական տեսքով, նաև սաթագույն լույսով և RGBW ետնալույսով տարբերակներով։
- Լուսային բալկաներ — SR-Series PRO, E-Series PRO, Radiance և Adapt բալկաները՝ 10-ից 50 դյույմ, և RDS-Series PRO բալկաները՝ մինչև 54 դյույմ, տանիքի կամ բամպերի համար։ Adapt բալկաներն ավտոմատ փոխում են ճառագայթի ձևը՝ կախված արագությունից։

3. Սպիտակ, թե սաթագույն լույս
Սպիտակ լույսը տալիս է առավելագույն տեսանելիություն։ Սաթագույն (amber) լույսը քիչ է անդրադառնում փոշուց, անձրևից, մառախուղից և ձյունից և ավելի քիչ է հոգնեցնում աչքերը երկար գիշերային երթևեկության ժամանակ։ RIGID-ն առաջարկում է երկու տարբերակն էլ՝ սաթագույն PRO ոսպնյակներ, օրինակ՝ SR-Series 20 Inch Spot Amber PRO, և սաթագույն ծածկոցներ կլոր լուսարձակների համար, օրինակ՝ 360-Series 6 Inch Cover Amber PRO Pair

4. Որտեղ տեղադրել
- Բամպեր — լուսային բալկա կամ զույգ կոմպակտ լուսարձակներ․ ցածր տեղադրումը լավ է աշխատում մառախուղում և փոշում, և լույսը չի անդրադառնում կապոտից,
- Առջևի սյուներ — կոմպակտ լուսարձակներ, որոնք լուսավորում են ուղու եզրերը և շրջադարձերի ներսը (ditch lights),
- Տանիք — առավելագույն հեռահարություն երկար բալկայի համար․ ստուգեք, որ լույսը չանդրադառնա կապոտից,
- Հետևի մաս — հետընթացի և աշխատանքային լույսեր, ինչպես նաև հետևի Chase բալկան, որը փոշու մեջ Ձեզ տեսանելի է դարձնում հետևից եկող մեքենաների համար,
- Թափքի տակ — rock light լույսեր՝ գիշերը քարերի վրայով դանդաղ անցնելու համար,
- Կոնկրետ մոդելի համար նախատեսված հավաքածուներ — օրինակ՝ SAE մառախուղային լույսերի հավաքածու Toyota Tundra, Sequoia, Tacoma և 4Runner մոդելների համար կամ Jeep Wrangler JL-ի կապոտի ամրակներ Adapt 20 Inch բալկայի համար
5. Միացում և լարում
Մեր կատալոգի RIGID լուսարձակների մեծ մասը նախատեսված է 9–36 Վ լարման համար, ուստի հարմար են և՛ 12 Վ ավտոմեքենաների, և՛ 24 Վ բեռնատարների համար։ Լրացուցիչ լույսը միշտ միացրեք ռելեով, ապահովիչով և անջատիչով լարերի հավաքածուի միջոցով, օրինակ՝ Radiance Bar Multi-Trigger Wire Harness հավաքածուն՝ երկու անկախ շղթայով։ Հոսանքի սպառումը ստուգեք ապրանքի էջում․ օրինակ՝ SR-Series PRO 10 Inch Spot/Flood Combo լուսարձակը 14 Վ լարման դեպքում սպառում է 4,29 Ա։
6. Ճանապարհին և ճանապարհից դուրս
Հզոր spot ճառագայթները և երկար լուսային բալկաները նախատեսված են արտաճանապարհային օգտագործման համար․ անջատեք դրանք հանդիպակաց երթևեկության դեպքում, որպեսզի չկուրացնեք այլ վարորդներին։ Ընդհանուր օգտագործման ճանապարհների համար դիտարկեք SAE Series-ը՝ մառախուղային և այլ լույսեր, որոնք համապատասխանում են ճանապարհային օգտագործման SAE ստանդարտին։

Արագ ընտրություն
- Արագ խճապատ ճանապարհներ և գիշերային մայրուղի՝ spot կամ driving բալկա տանիքին կամ բամպերում՝ SR-Series PRO, Adapt,
- Լեռներ, անտառ, բարդ ուղիներ՝ combo բալկա և flood կամ driving կոմպակտ լուսարձակներ առջևի սյուներին՝ D-Series PRO,
- Մառախուղ, փոշի, անձրև՝ սաթագույն լույս և SAE մառախուղային լույսեր,
- Աշխատանք և ճամբար՝ diffused կամ flood կոմպակտ լուսարձակներ և scene light լույսեր։
RIGID լուսարձակները գործողության մեջ տեսեք մեր ռեպորտաժներում՝ Arm-Trial 2026, Tuning Show 2026 և Armenian Auto Show 3.0
Չգիտե՞ք՝ ինչ ընտրել։ Կապվեք RIGID Armenia-ի հետ և մենք կընտրենք լուսարձակներ Ձեր մեքենայի և վարելու ոճի համար՝ Երևան, Ազատության 27, «Երազ» բիզնես կենտրոն, գրասենյակ 706, հեռախոս՝ +374 94 040119